Սաուդյան Արաբիայի իշխանությունները շարունակում են տարվա սկզբին ձեռնարկած ահաբեկչության դեմ պայքարը: Եթե փետրվարին ընդունվել էր ահաբեկչությանը հակազդման օրենքը, ապա այժմ յուրաքանչյուրը, ով կաջակցի իրավապահ մարմիններին, դրամական պարգեւատրում կստանա:
Թագավորության իշխանությունները երկրում նախապատրաստվող դիվերսիայի, հարձակումների, փնտրվող ծայրահեղականների մասին անձնական տեղեկությունների եւ ահավեկչական գործունեության ցանկացած արտահայտությունների վերաբերյալ տեղեկատվության համար պատրաստ են վճարել 270 հազարից մինչեւ 2 մլնդ ԱՄՆ դոլար՝ պայմանով որ հաղորդած տեղեկությունները ճշմարիտ լինեն, եւ օգնեն ձերբակալել կասկածյալներին կամ բացահայտել ծայրահեղական խմբերին, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը::
Հաղորդվում է նաեւ, որ այս տարվա փետրվարից սկսած՝ Սաուդյան Արաբիայի ՆԳՆ անձնագրային վարչությունը բնակչության շրջանում հակաահաբեկչական կարգախոսներով թռուցիկներէր բաժանում անգլերեն եւ արաբերեն լեզուներով:





























