Առաջին անգամ ստեղծված ԱՊՀ անդամ-երկրների Ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման միջպետական խորհրդի աշխատանքային խումբը ազատ առեւտրի գոտում աշխատանքային կանոններ կստեղծի, լրագրողներին հայտարարել է «Ռոսստանդարտ»-ի փոխնախագահ, ԱՊՀ ՄՊԽ-ի ռուսական պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Աբրամովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
10 երկրների ներկայացուցիչներ հավաքվել են Սոչիում ԱՊՀ անդամ-երկրների Ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման միջպետական խորհուրդի 15-րդ նիստին: ԱՊՀ երկրների առեւտրային մերձեցման եւ առեւտրում տեխնիկական արգելքների վերացման համար մի շարք որոշումներ են կայացվել: Աբրամովի խոսքով՝ կարեւոր որոշում էր Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ԱՊՀ տարածքում ապրանքների, ծառայությունների եւ աշխատանքների փոխադրման հետ կապված հարցի լուծումը, ինչպես նաեւ այն, թե ինչպես պետք է ապահովվեն երկրների կողմից փոխադարձ մատակարարվող արտադրանքների փոաստաթղթերի ճանաչումը:




























