Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հիստերիկ արձագանքը Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նստաշրջանին բնական էր, քանի որ մարդը հստակ պատասխան չուներ եվրոպացի պատգամավորի հարցին, թե ինչու են երկրում լրագրողներ ու բլոգերները զրկվում ազատությունից: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Նա հավելել է, որ Ադրբեջանի նախագահը Մեծ Բրիտանիայի պատվիրակին հայտարարել է Միացյալ Թագավորությունում ընտրությունների կեղծման մասին: «Ակնհյատ էր, որ ԵԽԽՎ այս նիստն ընթանալու է Ադրբեջանի հասցեին ուղղված մեղադրանքներով, եւ նախքան մեկնելս իմ հարցազրույցներում նշում էի՝ Ռուսաստանից հետո միջազգային կազմակերպությունները լրջորեն զբաղվելու են Ադրբեջանով»,- նշել է Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորը պատմել է, որ Ադրբեջանի հարցով զեկույց ներկայացնող իրենց  գործընկեր Մեյլիս Ռեփսը նշել է, որ Ադրբեջանում կա ավելի քան 130 քաղբանտարկյալ, որից 41-ը լրագրողներ են, քաղաքացիական ակտիվիստներ: Ակնհայտ է, որ Ադրբեջանին այլեւս չի հաջողվու «խավիարային» քաղաքականությամբ ծածկել այս իրավիճակը: Հետեւաբեր հունիսի 23-ին, երբ ելույթ էր ունենում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ու հունիսի 24-ին՝ Իլհամ Ալիեւի ելույթի ժամանակ, մթնոլորտը հակաադրբեջանական էր: Հայկական պատվիրակությունը քննարկեց եվրոպացի գործընկերների հետ բոլոր այն հարցերը, որոնք ուղղված էին Ալիեւին եւ Մամեդյարովին»,- ընդգծել է Նաիրա Զոհրաբյանը:  Նա նաեւ հավելել է, որ իր համար անհասականալի է, թե ինչու հայ պատվիրակների կողմից հարցեր չհնչեցվեցին: «Ավելի արդյունավետ կլիներ, եթե Ալիեւին եւ Մամեդյարովին մենք հարցեր ուղղեինք, ինչը կգնահատվեր որպես հայկական պատվիրակության սուբյեկտիվ գնահատակամ,  թե՞ եթե նույն այդ հարցերը հղեին եվրոպացի մեր գործընկերները: Կարծում եմ, հասականալի է, որ հայկական պատվիրակության որոշումը քննարկել հարցերը եվրոպացի գործընկերների հետ եւ նրանց օգնությամբ հարցերն ուղղել Ալիեւին ու Մամեդյարովին, շատ ճիշտ էր»:

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում Ադրբեջանի նախագահը ստի մեջ մեղադրեց Մեծ Բրիտանիայի պատվիրակ Փոլ Ֆլինին, ով «համարձակվել էր» հարցնել Ադրբեջանում լրագրողների դեմ հարձակումների մասին: «Դու ստում եք: Դա սուտ է»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ իր երկրում «ազատ ու արդար ընտրություններ են անցկացվել»: «Մեր երկրում այդպես է, հնարավոր է, ձեր երկրում այլ կերպ է»,- հավելել է Ալիեւը: