Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայում պայթյունի հետեւանքով 21 մարդ է զոհվել, եւս 17-ը վիրավորվել են, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով նիգերիական ոստիկանության ներկայացուցչին:
Ականատեսների խոսքով, պայթյունը որոտացել է պիկ ժամի, Banex առեւտրի կենտրոնի մոտ գտնվող մարդաշատ փողոցում:
Առայժմ հայտնի չէ, թե ով է կանգնած ահաբեկչության ետեւում: Ոչ վաղ անցյալում ահաբեկչությունների համար պատասխանատվություն էր ստանձնում «Բոկո Հարամ» խմբավորումը, որը վերջին ամիսներին մի քանի հարձակումներ է իրականացրել:





























