Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան դեմ է նրանց, ովքեր Գազայի բնակիչներին ստիպում են ապրել բաց երկնքի տակ գտնվող բանտում։

«Մենք մեր համոզմունքների մեջ հաստատակամ կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ չեն դադարել զանգվածային սպանությունները եւ Մերձավոր Արեւելքի ահաբեկչությունը պատասխանատվություն չի կրել>,- ասել է Էրդողանն ու հավելել. «Գազան մեզ համար պատմական խնդիր է»:

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենտ Արինչն էլ, կարծում է, որ Իսրայելը վեճեր ունի տարածաշրջանային բոլոր պետությունների հետ եւ այդ պատճառով Իսրայելը «օդի ու ջրի» պես Թուրքիայի կարիքն ունի, հայտնում է Anadolu գործակալությունը։