Գիտնականները տիեզերքում «սպիտակ թզուկներ» դասի աստղ են հայտնաբերել, որը հսկայական ադամանդի է վերածվել: Երկնային մարմինը չափսերով համարժեք է Երկիր մոլորակին:

NRAO ազգային աստղադիտարանի աստղագետներն ասում են, որ հնարավոր է՝ իրենց հաջողվել է գտնել «սպիտակ թզուկներ» դասի ամենից սառը եւ անգույն աստղը:

Աստղը ժամանակին Արեւի նման է եղել: Ենթադրվում է, որ այն 11 մլրդ տարեկան է եւ արդեն ապրել է իր կյանքի ցիկլը: Այս մասին գրում է «Мир24»-ը:

Հայտնաբերված օբյեկտը խիտ կառուցվածք ունի եւ կազմված է ածխածնից ոեւ թթվածնից: Ցածր ջերմաստիճանի եւ այլ պայմանների հետեւանքով ածխածինը բյուրեղացել է, եւ հիմա աստղը հսկայական ադամանդի տեսք ունի:

Աստղը PSR J2222-0137 անունն է ստացել: