Ավստրալիայի Քվինսլենդի համալսարանի գիտնականները գիտական փորձերի օգնությամբ ապացուցել են ժամանակի մեջ ճամփորդություն կատարելու հնարավորությունը:
Գիտնականները համակարգչային փորձ են մոդելավորել: Նրանք երկու ֆոտոն են ուղարկել անցյալ, որոնք հաջողությամբ հետ են վերադարձել: Մասերից մեկը նույնիսկ հանդիպել է ինքն իրեն, բայց այդ ֆոտոնների համար աղետ չի դարձել ներկայում: FederalPress-ի փոխանցմամբ, այդպիսով մասնագետները, միացնելով քվանտային մեխանիկան ու հարաբերականության տեսությունը, ապացուցել են, որ ֆոտոնը կարող է ինքն իր հետ փոխգործակցել:
Ավելի վաղ գիտնականները ժամանակի մեջ ճամփորդությանը թերահավատորեն էին վերաբերվում: Առաջադրվող տեսությունները բախվում էին «պապիկների պարադոքսի» կամ ժամանակի շարունակականության պարադոքսի հետ: Այլ կերպ ասած, ժամանակի մեջ ճամփորդողը կարող է անցյալում հանդիպել իր նախնիների հետ, ինչն էլ կարող է հանգեցնել նրան, որ նա ապագայում ընդհանրապես չկարողանա լույս աշխարհ գալ: Բայց այս հնարավորությունը բացառել են՝ ելնելով Հեյզենբերգի անորոշության սկզբունքից:
Հիշեցնենք, որ ժամանակի մեջ ճամփորդության հավանականությունն առաջինն ապացուցել է Ալբերտ Էյնշթեյնը:





























