ԱՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն առաջիկա օրերին ակնկալում է Իրանի դեմ ՄԱԿ Անվտանգության խորհրդի պատժամիջոցների ընդունումը:

«Իսլամական հանրապետության ղեկավարությունը մի քանի տրյուկ կանի մինչեւ ԱԽ-ում քվեարկությունը, քանի որ Իրանը նախկինում էլ նման քայլեր կատարել է պատասխանատվությունից խուսափելու համար»,- ասել է Քլինթոնը Լատինական Ամերիկյաի երկրներ իր շրջագայությունից առաջ:

ԱՄՆ-ը, Իսրայելն ու միջազգային հանրության միարք երկրներ կասկածում են Թեհրանին ատոմային զենքի ստեղծման աշխատանքների մեջ, մինչդեռ Իսլամական Հանրապետությունը պնդում է, որ իր ատոմային ծրագիրը խաղաղ բնույթ ունի, հաղորդում է Rbc.ru-ն: