Ամերիկյան Յուտա եւ Ինդիանա նահանգներում թույլատրվել են նույնասեռ ամուսնությունները: Համապատասխան որոշում են կայացրել դաշնային վճռաբեկ դատարանները:
Ինդիանայում դատավոր Ռիչարդ Յանգը որոշել է, որ նույնասեռ ամուսնությունների արգելքը հակասահմանադրական է: Ըստ նրա՝ մարդկանց չի կարելի զրկել հիմնարար իրավունքներից այն հիմունքով, թե նրանք ում են ընտրել «սիրո համար»: Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Newsweek-ը:
Ինչ վերաբերում է Յուտային, այս նահանգում դատարանը ուժի մեջ է թողել նախորդ ատյանի որոշումը, ըստ որի՝ նույնասեռ ամուսնությունների արգելքը չի համապատասխանում Սահմանադրությանը: Յուտայում նույնասեռականները առայժմ չեն կարող գրանցել ամուսնությունները, քանի որ համապատասխան որոշումը պետք է հաստատվի Գերագույն դատարանում:
Նախկինում արդեն հաղորդվել էր, որ Փենսիլվանիայում վերացվել է նույնասեռ ամուսնությունների արգելքը:




























