Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի առողջապահության հանձնաժողովը զեկույց է հրապարակել այսպես կոչված «խոզի գրիպի»՝ A/H1N1 գրիպի համաճարակի մասին, հաղորդում է «Բալթինֆոն»:
Խորհրդարանականների եզրակացությունը սկանդալային է. «Առողջապահության համաշխարհային կազմակերպության, մայրցամաքի մի շարք երկրների կառավարությունների եւ Եվրամիության հաստատությունների մեղքով տեղի է ունեցել պետական միջոցների վատնում, իսկ բնակչությանը չհիմնավորված վախեր են ներշնչվել:
Գնված պատվաստանյութի միլիոնավոր փաթեթներ չեն օգտագործվել, քանի որ համաճարակը սահմանափակ ծավալներ է ունեցել;
Եվրապայի խորհրդի հանձնաժողովը զարմանալի փաստեր է հայտնաբերել. Ահազանգի հայտարարումը տեղի է ունեցել փորձագետների եզրակացությունների հիման վրա, որոնց անունները կազմակերպությունը չի ցանկանում բացահայտել:



























