Մյունխենից ոչ հեռու գտնվող լճում պիրանիաներ են հայտնաբերել: Այս էկզոտիկ ձկներին նկատել են լողորդների շրջանում հայտնի Քրայլինգ լճակում:

Գտնված ձկները սատկած են եղել, բայց իշխանություններն ամեն դեպքում մինչեւ իրավիճակը պարզելն արգելել են մի քանի օր լողալ այդ տարածքում:

Պիրանիաները լճում հայտնվել են մասնավոր ջրամբարից: Ըստ լուրերի, դրանց անհայտ մի տղամարդ է բերել, ում ջրամբարը ցամաքել է: Euromag-ի փոխանցմամբ, նա ցանկացել է փրկել ձկների կյանքը:

Բավարիայի Շթարնբերգի ձկնորսության ինստիտուտի մասնագետները հավաստիացնում են, որ պիրանիաները գերմանական կլիմայի պայմաններում բաց ջրերում չեն բազմանա, իսկ նրանց լեգենդար ագրեսիվությունը մեծ մասամբ դրսեւորվում է մեծ վտառներով շրջելու դեպքում: