Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Ստամբուլում կայանալիք միջազգային խորհրդաժողովին, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
Աբբասը ծրագրում է մասնակցել Ասիայի փոխգործակցության եւ վստահության միջոցների խորհրդակցության գագաթնաժողովին, որը կայանալու է հունիսի 8-9-ը:
Գագաթնաժողովին կմասնակցեն մի շարք երկրների ղեկավարներ:

























