Հայտարարվել են ամենաշատ գրգռող լուսանկարները, որոնք արձակուրդի մեկնած մարդիկ հրապարակում են սոցիալական ցանցերում: Այս մասին գրում է Лента.Ру-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին: Համապատասխան հակավարկանիշը կազմվել է զբոսաշրջիկների համար նախատեսված Top10.com առցանց-ծառայության այցելուների շրջանում անցկացված հարցման հիման վրա:
Համացանցի օգտատերերն ամենաշատ գրգռող լուսանկարներ են համարում արձակուրդի ժամանակ հրապարակված հանգստավայրում եղանակի կանխատեսման սքրինշոթերը. հարցվածների 51 տոկոսը չեն ցանկանում են սոցիալական ցանցերի լրահոսում նման լուսանկար տեսնել:
Առանձնահատուկ դժգոհություն են առաջացնում սելֆիները. դրանք զայրացնում են հարցվածների 44 տոկոսին: Բացասաբար ընդունվող լուսանկարների եռյակը եզրափակում է hot dog legs-ը (շատերը սիրում են ծովի, լողավազանի եւ այլի ֆոնին լուսանկարել իրենց արեւահարված վերջույթները): Սոցիալական ցանցերում հայտնված նման լուսանկարները փչացնում են հարցվածների 32 տոկոսի տրամադրությունը:
Top10.com-ի վարկանիշով ամենազայրացուցիչ լուսանկարները հետեւյալն են.
1. Հանգստավայրում եղանակի կանխատեսման մասին iPhone-ի սքրինշոթերը,
2. Արձակուրդային սելֆիները,
3. Ծովի, լողավազանի եւ այլնի ֆոնին ոտքերի լուսանկարները (այսպես կոչված hot dog legs),
4. Ցանկելիս արված լուսանկարները,
5. Օպտիկական պատրանքները (օրինակ՝ Էյֆելյան աշտարակն ափի մեջ),
6. Ավազի վրա արված գրառումների լուսանկարները,
7. Լուսանկարվելու համար արված վահանակներով նկարները,
8. Մայրամուտի լուսանկարները,
9. Երկնքի եւ արմավենիների լուսանկարները,
10. Ըմպելիքների եւ ուտելիքի լուսանկարները:




























