Բելգիայում մեկ ամիս տեւած իշխանական կոալիցիայի ձեւավորման շուրջ բանակցությունների տապալումից հետո նոր քաղաքական ճգնաժամ է ծայր առել:

Պատճառը կրկին ֆրանսալեզու Վալոնիայի եւ հոլանդալեզու Ֆլանդրիայի միջեւ հակասություններն են: Հիմնական կռվախնձորը Բելգիայի կոնֆեդերացման հարցն է, ինչը կրկնում է 2010-2011թթ. ճգնաժամը, երբ երկիրը 14.5 ամիս մնացել էր առանց կառավարության, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Այժմյան հակադրության բնույթը հետեւյալն է. մայիսի 25-ին Ֆլանդրիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակած Նոր ֆլամանդական դաշինքը երկրի կոնֆեդերացմանը, այսինքն՝ երեք տարածաշրջանների առավելագույն մեկուսացմանը կողմ է հանդես գալիս:

Միեւնույն ժամանակ Վալոնիայում այդ նույն ընտրություններում հաղթանակած Սոցիալիստական կուսակցությունը հետագա կենտրոնական կառավարության թուլացման դեմ է հանդես գալիս, քանի որ Վալոնիան հատկացումներ է ստանում պետական բյուջեից, որտեղ նաեւ կուտակվում են Ֆլանդրիայում հավաքված հարկերը: