Իտալիայում ծնելիության ռեկորդային ցածր ցուցանիշ է գրանցվել: Այդ մասին վկայում են Վիճակագրության ազգային ինստիտուտի տվյալները, հաղորդում է Rosbalt-ը:
2013թ. Ապենինյան թերակղզում գրանցվել է ծնելիություն պատմական անկում. երկրում ծնվել է մոտ 514 հազար երեխա, ինչը 13 հազարով պակաս է 1995թ.-ի նույն ցուցանիշից: Վերջին 5 տարիների ընթացքում Իտալիայում նորածինների քանակը մոտ 65 հազարով կրճատվել է: Ընդ որում, վիճակագրության համաձայն, ծնվածների 20%-ը Ապենիններում բնակվող օտարերկրյա կանանցից են ծնվում:
Իտալիայում ծնելիության անկումը պայմանավորված է լուրջ տնտեսական ճգնաժամով, ինչը եւ հանգեցրել է գործազրկության աճին: Այսպես, 2013թ. 3.1 մլն պաշտոնապես գրանցված գործազուրկներից բացի, երկում հաշվվում են նաեւ 3.2 մլն մարդ, ովքեր ապարդյուն կերպով փորձում են աշխատանք գտնել: 15-29 տարեկան ավելի քան 2.4 մլն երիտասադ չի աշխատում եւ չի սովորում:




























