Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ելույթ ունենալով ԵԽԽՎ-ի նիստում, հայտարարել է, որ երկրի Արեւելքում հրադադարի օրերին զոհվել է 18 զինվորական, եւս 27-ը վիրավորվել են:
«Հրադադար հայտարարելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում սպանվել է 18 զինվոր, 27-ը՝ վիրավորվել», - Ուկրաինայի նախագահի խոսքերն է մեջբերում «Նովոստի Ուկրաինան»:
Չնայած հունիսի 23-ին Դոնեցկում կողմերի միջեւ ձեռք բերված ժամանակավոր հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությանը, Ուկրաինայի Արեւելքում մարտերը շարունակվում են:





























