Մոսկվայում կարծում են, որ Ուկրաինայի, Մոլդովայի ու Վրաստանի եւ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը կարող է վնասել Ռուսաստանի տնտեսությունը:

«Մենք նախկինի պես կարծում ենք, որ Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի հետ ասոցացման պայմանագրի կնքումը մեր հարեւանների հետ կոոպերացիոն եւ ապրանքատնտեսական հարաբերությունների կրճատման հետեւանքով ընդունակ է վնասել Ռուսաստանի տնտեսությունը», - ասվում է ՌԴ ԱԳՆ-ի մեկնաբանությունում, հաղորդում է Rosbalt-ը:

Այս հունվարին կայացած Ռուսաստան-ԵՄ գագաղթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, «Արեւելյան գործընկերության ծրագրի մասնակից-պետությունների հետ ասոցացման համաձայնագրի կնքման տնտեսական հետեւանքների վերաբերյալ ԵՄ-ի հետ երկկողմանի խորհրատվություններ են անցկացում: Խորհրդատվության երկրորդ փուլը տեղի է ունեցել հունիսի 16-ին, Բրյուսելում: Եվրահանձնաժողովը հետագա շփումներն առաջարկել է անցկացնել հունիսին 11-ին՝ Ռուսաստան-ԵՄ-Ուկրաինա նախարարական մակարդակի ձեւաչափով»:

«Անշուշտ, նմանատիպ հանդիպումները պետք է անցկացվեին նման կարեւոր փաստաթղթերից ստորագրումից առաջ: Ավելի վաղ, ռուսական եւ ուկրաինական կողմերը առաջարկել են խորհրդատվությունների եռակողմ ձեւաչափ, սակայն Բրյուսելը մերժել է: Ներկայումս դիտարկվում է փորձագիտական մակարդակում նախապատրաստական հանդիպում անցկացնելու հնարավորությունը», - հաղորդում են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից: