Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հունիսի 26-ին հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:

ՀԱԿ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում շոշափվել են աշխարհաքաղաքական հարցեր` կապված Եվրասիական միության եւ Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրների հետ: