ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Ռուսաստանին «հաշված ժամեր են մնացել», որպեսզի ապացուցի իր հավատարմությունը Ուկրաինայի արեւելքում անջատողականների զինաթափման ծրագրին:

Ելույթ ունենալով Փարիզում լրագրողների առջեւ, Քերրին հաստատել է, որ ԱՄՆ-ի եւ Եվրամիության ղեկավարությունները համաձայն են, որ Ռուսաստանի նկատմամբ նոր տնտեսական պատժամիջոցները պատրաստ կլինեն հունիսի 27-ին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

ԵՄ առաջնորդները նոր պատժամիջոցների հարցը կքննարկեն Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի տնտեսական մասի ստորագրմանը զուգահեռ, հաղորդել է Քերրին:

Հունիսի 27-ին ավարտվում է Կիեւի կողմից հայտարարված միակողմանի հրադադարը Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում: