Նյու-Յորքի գերագույն դատարանը անօրինական է ճանաչել զովացուցիչ ըմպելիքների մեծ չափաբաժինների վաճառքի արգելումը:

Մեծ չափաբաժինների իրացումը դադարեցվել էր Նյու-Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգի պահանջով:

Նախկին քաղաքապետը նման առաջարկությամբ էր հանդես եկել ավելորդ քաշի դեմ պայքարի արշավի շրջանակներում: Ի թիվս այլոց՝ արգելքը վերաբերում էր նաեւ ռեստորաններին, կինոթատրոններին եւ մարզադաշտերին:

Բլումբերգի առաջարկը ողջունել էր առողջապահության հանձնաժողովը, որը, դատարանի որոշմամբ, խախտել է պաշտոնեական իրավասությունները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Անցած տարում Նյու-Յորք նահանգի դատարանը եւ վերաքննիչ դատարանը որոշում էին ընդունել, որ օրենքը չի համապատասխանում օրենսդիր եւ գործադիր իշխանությունների միջեւ իրավասությունների տարանջատման սկզբունքներին: