Հայ դպրոցականները միջազգային մրցույթի հաղթողների թվում են: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել հունիսի 26-ին հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթական, մշակութային կենտրոնում՝ Ճապոնիայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանի եւ Հայաստանում Ճապոնիայի դեսպանության ներկայացուցիչների մասնակցությամբ(նստավայրը Մոսկվայում):
Հաղթողների առաջին խմբում էին Շուշան Տոնյանը, Աննա Համբարձումյանը, Սուսաննա Գեւորգյանը, Դավիթ Մուրադյանը, Մարիամ Մարտիրոսյանը, Անուշ Պապյանը: Երկրորդ խմբում էին Տաթեւ Վարժապետյանը, Տաթեւիկ Դանիելյանը, Էրիկա Մանուկյանը, Դիանա Շահվերդյանը, Գագիկ Մանասյանն, Ալվարդ Բաղդասարյանը, Մելանյա Զեյնալյանը, Նաչե Քոչինյանը, Մառլենա Բաղդասարյանը:
Մրցույթի թեման էր «Երազներ»: Մասնակցել են Մանկական էսթետիկ կենտրոնի, «Հիկարիի», Գյումրու եւ Այգեկի դպրոցները:
Մրցույթն առաջին անգամ անցկացվել է Տոկիոյուն 1964թ.-ին: 1982թ.-ին խոկուի մրցույթ անցկացվել է ԱՄՆ-ում՝ բարձր դասարանցիների շրջանում: 1990թ.ճին այն անցկացվեց առաջին մրցույթը երեխաների համար: Այս տարի մրցույթին մասնակցել է 23 երկիր: Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում:
Ճապոնական խոկուն բաղկացած է երեք բանաստեղծությունից. առաջին ու երրորդը 5 տողից են, երկորդը ՝ 7 տողից:


























