Կարմիր մահիկի իրանական կազմակերպությունը շաբաթվա վերջին Գազայի հատված  կուղարկի մարդասիրական օգնությամբ երկու նավ:

«Նավերից մեկով կուղարկվի բնակչության համար արված հանգանակությունը, հիմնականում դեղեր եւ սննդամթերք, մյուսով՝ կգնան Կարմիր մահիկի կամավորները»,- հայտարարել է Աբդուլռաուֆ Ադիբզադեհը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով, կամավորները, ովքեր ցանկանում են Գազա գնալ, կարող են գրանցվել կազմակերպության կայքում: