Ռուսաստանի պետական  ՎՏԲ բանկը Մինսկին 2 մլրդ դոլարի  վարկ է տրամադրել: Գործարքի պայմանները չեն հրապարակվում, սակայն բելառուսցի վերլուծաբանները խոսում են կարճաժամկետ վարկի բարձր տոկոսադրույքի մասին:

Մինսկն ու Մոսկվան ավելի վաղ կրկնակի ցածր վարկային գումարի մասին էին հայտարարել՝ Բելառուսը ոսկու պահուստները պահպանելու համար, բայց բանակցությունների արդյունքում վարկի գումարը հասցվել է 2 մլրդ դոլարի:

  Բելառուսի ֆինանսների նախարար Մաքսիմ Երմոլովիչը հայտնել է, որ գումարը Մինսկը կստանա ընթացիկ շաբաթվա վերջին:

Հաջորդ՝ 2015թ. Բելառուսը պետք  է շուրջ 3 մլրդ դոլարի  արտաքին պարտք մարի: Կառավարությունից արդեն հայտարարել են, որ այդ գումարի մեկ երրորդը հույս ունեն վերաֆինանսավորել: