Իրաքի վարչապետ Նուրի Մալիքին փորձում է ձեւավորել ունիկալ կառավարություն, որը կներառի չափավոր սուննիների: Այդ մասին հաղորդել է վարչապետի պաշտոնական ներկայացուցիչ Զուահիր ալ-Նահարը:
Նրա խոսքով՝ Մալիքին ցանկանում է Իրաքի քաղաքականության նոր գլուխ սկսել, սակայն մտադիր չէ բանակցել պետության դեմ զենք կիրառող ցանկացած խմբի հետ:
Ալ-Նահարը նաեւ նշել է, որ վարչապետը լայն լիազորություններ ունի եւ չի պատրաստվում թողնել իր պաշտոնը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Խոսելով սուննի զինյալների դեմ արշավի մասին՝ վարչապետի ներկայացուցիչը նշել է, որ Բաղդադը ամերիկյան ռազմաօդային ուժերի օգնության հույս ունի, որոնք կարող էին «թուլացնել» զինյալների դիրքերը Իրաքյան զորքի հակահարձակումից առաջ:





























