Աբխազիայի արտգործնախարար Մաքսիմ Գվինջիան հայտարարել է, թե Աբխազիան մտադիր է հունիսի 8-ին մեկնարկող Ժնեւի քննարկումներին բարձրացնել Վրաստանի պատասխանատվության հարցը Գալիի շրջանում իրավիճակի բարդացման առումով:
Գվինջինիայի խոսքով, բացի այդ՝ աբխազական պատվիրակությունը Վրաստանում Եվրամիության Մոնիտորինգի առաքելությունից պահանջում է ավելի պատասխանատու կերպով վերաբերվել իր պարտականությունների կատարմանը:
Ըստ Գվինջիայի, «Գալիի շրջանում ահաբեկչություններն իրականացվում են վրացական հատուկ ծառայությունների կողմից՝ միջազգային կազմակերպությունների օգնությամբ»:
Նշենք, որ հունիսի 1-ին եւ 3-ին Գալիի շրջանում երկու մարդ է զոհվել, եւս երկուսը լուրջ վնասվածքներ են ստացել:


























