Քաղաքական իրավիճակի պատճառով Ուկրաինայից Ռուսաստան է փախել մոտ 100 հազար մարդ, հաղորդում են ԱՄԿ-ում:

«2014-ի սկզբից, 110 հազար ուկրաինացիներ ժամանել են Ռուսաստան»,-ասել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Մելիսա Ֆլեմինգը:

Այդ քաղաքացիների մեծ մասը ապրել է Ուկրաինայի արեւելյան շրջաններում:
Եվս 54 հազար մարդ ստիպված է եղել տեղափոխվել երկրի այլ շրջաններ, հավելել է Ֆլեմինգը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նրա խոսքով՝ միայն վերջին շաբաթվա ընթացքում 16,4 հազար մարդ է տեղափոխվել այլ շրջաններ: