Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին կոչ է արել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բնակիչներին օգտվել Բրյուսելում հունիսի 27-ին ստորագրած ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի հնարավորություններից:
«Մենք դիմում ենք մեր օսական եւ աբխազական եղբայրներին. Եվրոպայի դռները բաց են նաեւ ձեր առաջ… Մենք հազվագյուտ հնարավորություն ունենք օգտվել Եվրոպայի հետ ասոցացման բոլոր օգուտներից, ինչը ներառում է նաեւ ԵՄ անդամ-երկրներ առանց վիզայի ռեժիմ, մուտք դեպի եվրոպական շուկա, կրթական ծրագրերի նկատմամբ հասնալիություն եւ այլն», - հայտարարել է Ղարիբաշվիլին Բրյուսելում, հաղորդում է «Վրաստանի նորությունները»:





























