Դրսից հրահրված հակասահմանադրական հեղաշրջումը Ուկրաինայում եւ Եվորպայի ու Ռուսաստանի միջեւ արհեստական ընտրություն կատարելու պարտադրումը մասնատեցին ուկրաինական հասարակությունը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա այն մեզ շատ է անհանգստացնում… Կիեւի հակասահմանադրական հեղաշրջումը եւ Եվրոպայի ու Ռուսաստանի միջեւ արհեստական ընտրության պարտադրումը հանգեցրին ուկրաինական հասարակության մասնատմանը եւ ներքին հիվանդագին դիմադրությանը», - ասել է Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նախագահը նաեւ նշել է, որ ամենից առաջ տուժում են խաղաղ բնակիչները:
«Երկրի հարավ-արեւելքում արյուն է թափվում, իսկական հումանիտար աղետ է, բյուրավոր փախստականներ ստիպված են փնտրել ապաստան, այդ թվում եւ՝ Ռուսաստանում: Մահանում եւ նպատակաուղղված կերպով հետապնդվում են իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողները: Ի հակադրություն բոլոր միջազգային նորմերին ու համաձայնագրերին՝ հարձակման եմ ենթարկվում դիվանագետները, ինչպես դա եղավ Կեւում Ռուսաստանի դեսպանատան եւ Օդեսայի գլխավոր հյուպատոսարանի դեպքում», - նշել է Պուտինը:





























