Վրաստանը եւ Ֆրանսիան հունիսի 7-ին էներգետիկ ոլորտում համագործակցության պայմանագիր կկնքեն։
Ինչպես հայտնում է «Վրաստանն այսօր»-ը, փաստաթղթերի տակ իրենց ստորագրությունները կդնեն էներգետիկայի նախարարներ Ժան-Լուի Բորոլոն եւ Ալեքսանդր Խետագուրին։ Կողմերը կընդունեն նաեւ համատեղ հռչակագիր, որը կնպաստի վրաց-ֆրանսիական հարաբերությունների խորացմանը։
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Ֆրանսիայում է հունիսի 6-ից եւ իր այցը կավարտի հունիսի 8-ին։ Նա Փարիզում կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ։


























