Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Եվրամիության երկրների առաջնորդներին հայտարարել է, որ 72 ժամով երկարեցնում է հրադադարը Ուկրաինայի հարավ-արեւելքում:
Ավելի վաղ, Գերագույն ռադայի ղեկավար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել էր, որ Բրյուսելում ԵԽ վեհաժողովից վերադառնալուց հետո Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, հնարավոր է, կերկարեցնի երկրի արեւելքում հրադադարի եւ մի որոշ ժամանակով:
Ինչպես հայտարարել էին Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդից, սկզբնապես հայտարարված հրադադարը Ուկրաինայի արեւելքում պետք է գործեր մինչեւ հունիսի 27-ը, ժամը 22.00-ն:





























