Դանիայի վարչապետ Հելլե Թորնինգ-Շմիթը անհրաժեշտ է համարում Մեծ Բրիտանիային ԵՄ-ում պահելը՝ Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում նախկին վարչապետ Ժան Կլոդ Յունկերին նշանակելու դեպքում, որի թեկնածությանը դեմ է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը: 

«Մենք միշտ կարծել ենք, որ պետք է բոլորի համար ընդունելի լուծումներ գտնել: Այժմ, հավանաբար, քվեարկություն կլինի, եւ մեր խնդիրն է վերացնել հետեւանքները եւ ապահովել, որպեսզի Մեծ Բրիտանիան նորից մեզ հետ լինի », — ասել է Թորնինգ-Շմիթը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ Քեմերոնը դեմ է Յունկերի նշանակմանը:

Հիշեցնենք,  Գերմանիայի կանցլեր Անգելա մերկելը բացահայտ աջակցում է Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ, աջակենտրոն Ժան Կլոդ Յունկերի թեկնածությունը, սակայն Բրիտանիան, Հոլանդիան եւ Շվեդիան դեմ են դրան:

Մայիսին կայացած ԵԽ-ի ընտրությունների արդյունքներով՝ այնտեղ մեծամասնություն է կազմում Ժան Կլոդ Յունկերին աջակցող խումբը: