Կիեւի դատարանը պետական ձեռնարկությանն է վերադարձրել ավելի վաղ Ուկրաինայի փոխվարչապետ Սերգեյ Արբուզովին փոխանցած 18 հեկտար անտառային տարածք: Այդ մասին հաղորդվում է Կիեւի շրջանային դատախազությունում:

Այդ տարածքը գտնվում է Դմիտրովկա գյուղի շրջանում (Կիեւի մարզ)  եւ պետք է օգտագործվեր «մշակութային-առողջարարական եւ ճանաչողական նպատակներով»: Դատախազության ստուգումը պարզել է. որ Արբուզովը օգտագործել է հողատարածքը օրենքի խախտմամբ. այդ տարածքում կառուցվել են կապիտալ հզորություններ, ինչը վնասել է անտառային տնկարկների մի մասը:

Արդյունքում Կիեւյան-Սվյատոշինսկի շրջանային դատարանը բավարարել է անտառային տարածքի օգտագործման պայմանագիրը խզելու դատախազության հայցը եւ վերադարձրել է «Կիեւի անտառային տնտեսություն» պետական ձեռնարկությանը:

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Ուկրաինայի Գլխավոր դատախազության քննչական կառավարումը Արբուզովի նկատմամբ հետախուզություն է հայտարարել: Վերջինս մեղադրվում է Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 191 հոդվածի 5 մասով (ունեցվածքի յուրացում, վատնում, ծառայողական դիրքի չարաշահումով պայմանավորված):