ԵՄ անդամ-երկրների առաջնորդները որոշել են այս շաբաթ պատժամիջոցներ չկիրառել Ռուսաստանի նկատմամբ:

Հունիսի 27-ին տարածած հայտարարության մեջ, ԵՄ-ի անդամ-երկրների ղեկավարները հայտնել են, որ պատժամիջոցներն արդեն պատրաստ են եւ կարող են ներդրվել ցանկացած պահի, հաղորդում է Associated Press-ը:

Սակայն, Եվրամիությունը որոշել է ժամանակ տալ Ռուսաստանի կառավարությանը եւ ռուսամետ ակտիվիտներին մինչեւ հունիսի 30-ը Ուկրաինայի արեւելքում իրավիճալի բարելավման ուղղությամբ որոշակի քայլերի համար: Դրանց թվում են՝ հրադադարի հաստատման մեխանիզմի համաձայնեցումը, երեք վերահսկիչ-անցագրային կետերի հետհանձնումը Ուկրաինային, բոլոր գերիների ազատ արձակումը, եւ Պյոտր Պորոշենկոյի կողմից առաջարկված խաղաղ պլանի իրական բանակցությունների սկսումը: