Նովոռոսիան կարող է անցնել ռուսական ռուբլու, հայտարարել է «Ժողովրդական հանրապետությունների միության» խորհրդարանի խոսնակ, Նովոռոսիայի «Ժողովրդական ճակատ» շարժման համանախագահ Օլեգ Ցարեւը:

Ցարեւը վստահ է, որ ԺՀՄ-ն կազատվի գրիվնայից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Ուկրաինայի Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերում տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեներ էին տեղի ունեցել, որոնց արդյունքների համաձայն հայտարարվել էր «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» եւ «Լուգանսկի  ժողովրդական հանրապետության» ստեղծման մասին:

Հունիսի 26-ին Դոնեցկի եւ Լուգանսկի խորհրդարանը իր առաջին նիստին վավերացրել էր սահմանադրական օրենքը՝  ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի «Ժողովրդական հանրապետությունների միություն» ստեղծելու մասին: