Աշխարհի լավագույն քաղաքային երկնաքեր է ճանաչվել հայտնի գերմանացի ճարտարապետ Օլե Շեերնի կողմից Սինգապուրում նախագծված «The Interlace» բարձրահարկ բնակելի համալիրը: Այն արժանացել է Urban Habitat Award մրցանակին, որը այս տարի առաջին անգամ շնորհվում է Չիկագոյում գտնվող Բարձրահարկ շենքերի եւ քաղաքային շրջակայքի Խորհուրդը (CTBUH):
Սինգապուրում բազմամոդուլ եւ բազմամակարդակ համալիրը տեղավորում է 1040 բնակարան, ներքին բակեր եւ կոլեկտիվ օգտագործման կանաչապատ տարածքներ:
«Գաղափարը ուղղահայաց գյուղական կառուցվածք ստեղծելն էր», - պարզաբանել է Օլե Շեերենը:
Ճարտարապետի խոսքով՝ նա իր առջեւ նպատակ էր դրել նորովի սահմանել ժամանակակից մարդու կենսական տարածքը, որտեղ միավորվում են անհատական եւ ընդհանուր ըմբռնումները, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:






























