Հարավային Օսիան ճանաչել է Դոնեցկի ժողովրդավարական հանրապետության անկախությունը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Հարավային Օսիայի հանրապետության նախագահ Լեոնիդ Տիբիլովին:
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության գերագույն խորհուրդը դիմել է Հարավայի Օսիային՝ խնդրելով ճանաչել նաեւ Լուգանսկի հանրապետությունը: Հունիսի 27-ին Հարավային Օսիայի անվտանգության խորհրդի նիստին դիմումը քննարկվել է, եւ դրան անմիջապես հետեւել է ճանաչումը:
«Դոնեցկի հանրապետության ճանաչումը համարում եմ ճշմարիտ եւ անհրաժեշտ քայլ: Մեր հանրապետության ժողովուրդը լիովին աջակցում է Դոնեցկի եւ Լուգանսկի անկախության ճանաչմանը: Այդ մասին ես դատում եմ ամեն օր Հարավային Օսիայի բնակչությունիցլսվող կարծիքներից - ասել Լեոնիդ Տիբիլովը»:
Հարավային Օսիայի նախագահը հանրապետության ԱԳՆ-ին հանձնարարել է Դոնեցկի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել:





























