Ռուս մեծահարուստ Միխայիլ Պրոխորովի «Օնեքսիմ» խումբը գնել է РБК հոլդինգի գլխամասային ընկերության՝ РБК-ТВ Москва ընկերության 51,1 տոկոսը: Գործարքի գումարը կազմում է 80 մլն դոլար:
РБК մեդիա-համակարգը 2008-ից սկսել է պարտքեր կուտակել, որը կազմում է 230 մլն դոլար: Պարտքի վերակառուցմանը համաձայնել են վարկատու բանկերը եւ բաժնետերերի 97 տոկոսը: ՌԴ հակամենաշնորհային ծառայությունն արդեն հավանություն է տվել գործարքին։
Նշենք, որ РБК հոլդինգը մասնագիտացած է տնտեսական տեղեկատվության մեջ: Հոլդինգին են պատկանում մասնավորապես РБК պորտալը, РБК daily թերթը եւ РБК ТВ հեռուստաալիքը:



























