Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Գազայի հատվածի տարածքին, նախկին վարչապետ Իսմայիլ Հանիայի տան մերձակայքում, ինչի հետեւանքով զոհվել է երկու պաղեստինցի: Այդ մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները:

«Իսրայելի ռազմական օդուժի զոհերի դիակները տեղափոխվել են Գազայի «Աշ-Շիֆա» հիվանդանոց»,- հայտարարել է Գազայի հատվածի առողջապահության նախարար Աշրաֆ ալ-Քուդրան: Ականատեսների վկայությամբ, հարվածը հասցվել է փախստականների ճամբարին, որ գտնվում է Հանիայի տան մոտ: