Քրդերը մտադիր են պահպանել վերահսկողությունը նավթով հարուստ Քիրքուք քաղաքի նկատմամբ, որը հաջողվել էր գրավել իրաքցի զինվորականների հեռանալուց հետո, հայտարարել է Իրաքում քրդական կիսաինքնավար մարզի ղեկավար Մասուդ Բարզանին:

Բարզանիի խոսքով, տեւական ժամանակ քրդերը վիճարկում էին Քիրքուքի հարցը, եւ այժմ դա լուծվել է, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Բարզանին քաղաք է այցելել հունիսի 26-ին՝ ստուգելու քրդական «փեշմերգա» ռազմական խմբավորումների վիճակը:

Նրանք պնդում են, թե պաշտպանում են քաղաքը սուննի ջիհադիստներից, երբ մարզը երկու շաբաթ առաջ լքեցին իրաքյան բանակի ստորաբաժանումները: