Սարաեւոյում հունիսի 28-ին կնշեն էրցհերցոգ Ֆերդինանդի՝ Ավստրո-Հունգարական կայսրության ժառանգորդի՝ Առաջին համաշխարհային պատերազմի պատճառ դարձած սպանության 100-ամյակը:
Բրյուսելում նախապես ծրագրել էին այդ տարելիցին նվիրել եվրոպական գագաթնաժողով եւ այն անցկացնել բոսնիայի մայրաքաղաքում, բայց հետո որոշել էին հրաժարվել այդ գաղափարից բալկանյան երկրում առկա տարաձայնությունների պատճառով: Միեւնույն ժամնաակ, հիշատակի արարողություններն ընթանում են եվրոպական միասնության կարգախոսներով, հաղորդում է Euronews-ը:
«Մենք դիմակայել ենք 19-րդ դարավերջի երեք պատերազմների, երկու պատերազմի 20-րդ դարում, իսկ այժմ Եվրոպայում ռազմավարական գործընկերներ ենէ»,- ասել է միջոցառման կազմկոմիտեի նախագահը:
Նշենք, որ Գավրիլո Պրինցիպը, ով գնդակահարել էր էրցհերցոգին Սարաեւոյում, շատ սերբերի համար դեռ ազգային հերոս է:











