ԳԴՀ նախագահ Յոահիմ Գաուկը արգելափակել է հուլիսի 1-ից բունդեսթագի պատգամավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին օրենքը։
Օրենքի իրավական ստուգումը շարունակվում է առայսօր, գրում է Bild-ը։
ԳԴՀ նախագահը չի կարող ստորագրել փաստաթուղթը, հստակեցրել է նա։ Առսնց Գաուկի ստորագրության իրենքն ուժի մեջ չի մտնի , եւ պատգամավորները նախկին չափով աշխատավարձ կստանան՝ 8252 եվրո, այլ ոչ թե 8667։
Ըստ բունդեսթագի ընդունած օրենքի 2015թ.-ի հունվարից պատգամավորների աշխատավարձը պետք է հասներ ամսական 9082 եվրոյի։
Գերատեսչության իրավաբանները գտնում են, որ օրենքը համապատասխանում է ԳԴՀ սահմանադրության նորմերին, հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։





























