Ճապոնական հեռուստաընկերություններից մեկի նկարահանող խումբը եկել էր քաղաքի կենտրոնի խանութներից մեկը, ուր վայրի խոզ էր մտել: Այդ մասին լրագրողներին հայտնել էին կատարվածի ականատեսները:

Պարզվել է, որ վայրի խոզին դուր չեն գալիս լրագրողները: Կենդանին հարձակվել է թղթակցի, ապա օպերատորի վրա: Վայրի խոզը կոտրել է սարքավորումներն ու սկսել է հարվածել գետնին ընկած տղամարդու ոտքերին:

Ի վերջո լրագրողներին օգնության են հասել անասնաբույժները: Նրանք հանգստացրել են խոզին հատում դեղամիջոցով ու տարել քաղաքից դուրս, տուժողներին ուղարկել են հիվանդանոց, հաղորդում է «Ռոսբալտը»: