Բաշկիրիայում խոշոր ավտոպատահարից 8 մարդ է տուժել։
«Mitsubishi» ավտոմեքենայի վարորդը կանգ է առել հետիոտնային անցման մոտ՝ անցնող խմբին ճանապարհ տալու համար։ Այդ ժամանակ դրա հետեւի մեքենային հարվածել է մեկ այլ մեքենա։ Հարվածի թափից երկու մեքենաները նետվել են հետիոտների վրա։
Ութ մարդու տեղափոխել են հիվանդանոց։ Յոթին բուժօգնություն ցուցաբերելուց հետո դուրս են գրել, 73-ամյա մի կին վերակենդանացման բաժանմունքում մահացել է։











