Վրաստանը շատ ավելի պատրաստված է ՆԱՏՕ-ի անդամակցությանը, քան դաշինքի որոշ նոր անդամներ, հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին վրացական «Ռուսթավի 2» հետուստաալիքին տված հարցազրույցում:

«Փաստ. ՆԱՏՕ-ի նախագահը նշել է, որ այն վրացի քաղաքական գործիչները, ում հետ ինքը հանդիպել է, իրենք են ասում՝ Վրաստանը պատրաստ չէ անդամակցությանը: Ինչպես երեւում է, նա վաղուց չի հանդիպել ինձ եւ իմ ընկերների հետ, քանի որ Վրաստանը տասն անգամ ավելի պատրաստ է, քան դաշինքի շատ նոր մասնակիցները: Վրաստանն ավելի շատ արյուն է թափել, որպեսզի կանխի այդ պատրաստվածությունը, քան մյուսները»,- հայտարարել է Սահակաշվիլին:

Նախկին նախագահի կարծիքով՝ մերձեցման այլընտրանքային փաթեթը, որը Հյուսիսատլանտյան դաշինքն առաջարկել է Վրաստանին, էապես տարբերվում է ԶՄԱ-ից:

«Խոսակցությունն այն մասին, որ մենք ձեզ հետ ռազմավարական երկխոսության մեջ կմտնենք, գրեթե նույնն է, երբ հրավիրում են ճաշի ու «չուպա-չուպս» տալիս»,- հայտարարել է Սահակաշվիլին՝ նշելով Ռուսաստանի գործոնի մասին, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն:

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն առաջիկա շաբաթների ընթացքում Վրաստանի համար միջոցառումների փաթեթ կմշակի դաշինքի հետ մերձեցման վերաբեյալ: