Պետերբուրգի մի բնակչուհի հայտարարում է, որ թուրք բժիշկները չեն պայքարում կոմայի  մեջ հայտնված իր դստեր կյանքի համար, որպեսզի երեխային օրգանների դոնոր դարձնեն, փոխանցում են ռուսական լրատվամիջոցները։

Թուրքիայի Անթալիա քաղաքում 5-ամյա աղջնակը ընկել  ջրավազանը։ Ջրի տակ երեխան մնացել է 20 րոպե։ Ներկայումս աղջիկը կոմայի մեջ է։ Յուլյա Պանկրատովան՝ աղջկա մայրը, պահանջում է նրան Ռուսաստան տեղափոխել։ Մայրը վախենում է, որ բժիշկները կանջատեն կենսապահովման սարքը՝ երեխայի օրգանները վաճառելու համար։

Մոր խոսքով՝ բժշկական մի քանի պրոցեդուրաներից հետո, որոնց նշանակությունն իրեն չեն բացատրել, երեխայի վիճակը վատացել է, իսկ բժիշկները պնդում են, որ հարկավոր է անջատել  կենսապահովման սարքը եւ նրան օրգանների դոնոր դարձնել։

Երեխայի իրավունքների լիազոր ներկայացուցիչ Պավել Աստախովի մամուլի ծառայությունը հայտնում է. «Ներկայումս աղջնակի մայրը փորձում է երեխային հիվանդանոցից տեղափոխելու թույլտվության հասնել։ Բայց բժիշկները երեխային դուրս չեն գրում՝ հայտարարելով, որ նա կարող է չդիմանալ Ռուսաստան տեղափոխությանը։