Ոստիկանությունը նոր մանրամասներ է հրապարակել Իջեւանում կատարված սպանությունից:
Հունիսի 27-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Իջեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Իջեւան քաղաքի բնակիչ Գ.-ն եւ հայտնել, որ հարեւանը խեղդամահ է արել կնոջը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը19.55-ի սահմաններում, 1951 թ. ծնված Ռադիկ Գ.-ն իրենց տան ննջասենյակում խեղդամահ է արել կնոջը` 1952 թ. ծնված Ջուլիետա Եղիշյանին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ռադիկ Գ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ երեկոյան Իջեւանի Չարենցի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 62-ամյա Ջուլետտայի դին: Հարեւանները ահազանգել են ոստիկաններին, ովքեր դեպքից հետո ոստիկանություն են բերման ենթարկել ամուսնուն: Ըստ նախնական տեղեկությունների` կինը առողջական խնդիրներ է ունեցել, իսկ երեկ նրանց միջեւ կենցաղային վիճաբանություն է եղել:





























