Իսրայելի կառավարությունը արգելել է իսրայելցի զինվորականներին ճամփորդել Թուրքիայով` անվտանգության նկատառումներով:

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ` արգելվել է իսրայելցի զինվորականների թե՛ անձնական, թե՛ գործնական այցերը Թուրքիա:

Հիշյալ որոշումը հիմնավորում է այն հանգամանքով, որ հնարավոր է իսրայելցի զինվորականները Թուրքիայում ենթարկվեն վրեժխնդրության:

Նշենք, որ Գազայի հատված օգնություն տանող  թուրքական Mavi Marmara նավի վրա իսրայելցի զինվորականների գործողություններից հետո Իսրայելի արտգործնախարարությունը կոչ արեց իր քաղաքացիներին՝ զերծ մնալ Թուրքիա այցելելուց: