Իլ-դե-Ֆրանս շրջանի հյուրանոցները երկուական եվրո հարկ կվճարեն հյուրանցում պատվիրված յուրաքանչյուր օրվա համար՝ շրջանում տրանսպորտային իրավիճակի բարելավման համար:
Մայրաքաղաքի Իլ-դե-Ֆրանս շրջանում հարկի նոր տեսակ կհայտնվի, որը կտարածվի հյուրանոցային ոլորտի վրա:
Օլիվիե Ֆորն ու եւս 11 պատգամավորներ առաջարկել են հավելյալ վճար գանձել յուրաքանչյուր պատվիրված օրվա դիմաց: Սա թույլ կտա տարեկան մինչեւ 140 մլն եվրո շահույթ ունենալ:
Հարկը կկազմի երկու եվրո պատվիրված յուրաքանչյուր օրվա համար:
Այս միջոցները նախատեսվում է ուղղել շրջանի տրանսպորտային խնդիրների կարգավորմանը: Անցյալ տարվա արձանագրության համաձայն՝ ճանապարհային հարցը 150 մլն եվրո չափով ներդրում է պահանջում, հաղորդում է «Euromag.ru»-ն:




























