Դանիական օրենսդրությունը թույլ է տալիս զույգերին պսակադրության համար ընտրել ցանկացած եկեղեցի, որն իրենք կամենան:
Այս կանոնը տարածվում է նաեւ նույնասեռականների վրա, չնայած, որ Դանիայի եկեղեցու սպասավորների մեկ երրորդ մասը հրաժարվել է մասնակցել գեյերի պսակադրության արարողություններին:
Նոր օրենքում կա հատված, որը թույլ է տալիս առանձին քահանաների հրաժարվել արարողություն անցկացնել: Իհարկե, այդ դեքպում ամուսնացող զույգը կարող է դիմել եկեղեցու պետական ներկայացուցչի, ով պարտավոր է անցկացնել արարողությունը:
Օրինագիծն այնքան հակասական է, որ շատերը խոսում են եկեղեցու հնարավոր տրոհման մասին, հայտում է «Euromag.ru»-ն՝ վկայակոչելով « Ice News »-ին:




























