15 ոստիկաններ հայտնվել են թալիբներին դարանակալման մեջ եւ սպանվել են Ուրուզգան նահանգի ծայրահեղականների ձեռքից Աֆղանստանի կենտրոնական հատվածում: Այդ մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ին:
Նախարարության տվյալներով՝ ոստիկանության նախկին աշխատակցի միջոնորդությամբ թալիբների խոշոր ջոկատը հայտարարել է ցանկության մասին հանձնվել աֆղանական իշխանություններին: Երբ ուժայինները ժամանել են արմատականների կողմից վերահսկվող շրջան նրանց ձեռրբակալելու՝ նրանց գերի են վերցրել ու մահապատժի ենթարկել: Իրավապահները ոստիկանության աշխատակիցների վրա հարձակման փաստի առթիվ վարում են հետաքննություն:
Փորձագետները համարում են, որ նման սպանությունները հաճախ թալիբների օգնականների աշխատանքի արդյունք են, որոնք անվտանգության ուժերում են ներգրավված: Փետրվարի վերջին Կունար նահանգում ռազմական բազայի վրա ծայրահեղականների հարձակումը հնարավոր էր դարձել մի քանի զինծառայողների դավաճանության պատճառով: Այն ժամանակ Աֆղանստանի ազգային բանակի 21 զինծառայող զոհվել էր, 6-ը գերի էին ընկել: Ապրիլին տասնյակ ոստիկաններ անցել էին թալիբների կողմը:




























